Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ասում են...

Ասում են...
07.12.2018 | 01:37

...թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀԿ-ն պառլամենտ չմտնի, չխանգարի իրենց «աշխատել»։ Օրվա վարչախումբը հեռուն գնացող նպատակներ ունի, որոնք առաջին հերթին առնչվում են սահմանադրական փոփոխություններին, նախագահական համակարգին վերադառնալուն (և ոչ միայն), իսկ այդ հարցերում միակ ընդդիմախոսն ու «խանգարող հանգամանքը» կարող է լինել ՀՀԿ-ն։ «Կրակակետի» տակ են հայտնվել ՀՀԿ ռեյտինգային այն թեկնածուներն ու նրանց շրջապատը, որոնք ձայներ բերելու մեծ հնարավորություն ունեն, հատկապես Երևանում ռեյտինգայինով առաջադրված Հարություն Կարապողոսյանն ու Արման Սահակյանը։ Եղել են դեպքեր, որ նրանց հետ փոխկապակցված անձանց (ինչպես, ասենք, կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը) որպես վկա կանչել են ՀՔԹ ու անմիջապես կալանավորել որպես մեղադրյալ:

Դիտվել է՝ 14443

Մեկնաբանություններ